Հայ տղեքը բարիշել են
Իմ ու Հ.Տ Հայկոյի հարցը լուծվել ա, մանրանալը ավելորդ ա: Մեր մեջ ամեն ինչ նորմալ ա: Քաղաքում երկու հարց են քննարկում` սահմանների բացումն ու Միշոյի, Հայկոյի հարաբերությունները: Ամեն բան պարզված ա, ամեն հարց լուծված ա: Ժողովրդին կոչ եմ անում, որ նման դեպքերում չառիթավորվեն. գնահատեք մեր երգերը, ոչ թե իմ ու Հայկոյի հարաբերությունները”, – ասօր Արմատ” ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Միշոն:
Ինչ որ եղել ա, կոնկրետ ինձնից է սկսվել”. Հ.Տ. Հայկո
Շատերը կարծում են` ես ու Միշոն էս ամենը պլանավորել ենք` մեր հեղինակությունը բարձրացնելու համար: Սաղ սուտ ա, շատ լուրջ թեմաներ ա շոշափվել իմ ու Միշոյի կողմից: Ինչ որ եղել ա, կոնկրետ ինձնից ա սկսվել, երկուսս էլ մի տեղ սխալ ենք, մի տեղ` ճիշտ: PR չի, կոնֆլիկտը հարթել ենք”,- ասաց Հ.Տ. Հայկոն:
Միշոն եւ Հ.Տ. Հայկոն իրենց “չուզողներին” մեջտեղի մատ ցույց տվին: Շատ մարդիկ հիմա լոմկվեցին, բայց մեզ չի հետաքրքրում: Եթե ինչ-որ բան օգնում է երկու ընկերների հարաբերությունների բարելավմանը, ուրեմն պետք է”,- ասաց Հ.Տ. Հայկոն:
Հ.Գ. Իսկ թե ինչու Միշոն ու Հ.Տ. Հայկոն երկար ժամանակ իրար հետ չէին խոսում, կարող եք իմանալ նրանց երգերը լսելուց:
|