""

 

Welcome To Otarutyun.net | Login
 
 

Our Poll

Vor Serialne Dzez Dur Galis?
Total of answers: 941

 

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Current Position

N
A
R
E
K
Main » Files » News

Վերջին երեք օրվա ընթացքում
07.10.2009, 15:03
Վերջին երեք օրվա ընթացքում Արմենական-ՌԱԿ կուսակցությունը կազմակերպել է ընդհանուր համաժողով, որի արդյունքում վերլուծությունների, բանավեճերի արդյունքում հանգել է եզրակացության` ստեղծել Ռամկավար ազատական կուսակցության համաշխարհային խորհուրդ, որի կենտրոնական գրասենյակը գտնվելու է Երեւանում: Համաժողովին տարբեր գաղթօջախներից ժամանած 55 պատվիրակների միաձայն որոշմամբ ստեղծված խորհուրդը հայ քաղաքական իրականության մեջ միակն է, մինչդեռ միջազգային ասպարեզում կազմակերպության նման մոդելի կիրառումն ընդունված է: Խորհուրդի նպատակն է կարգավորել աշխարհի տարբեր ծայրերում ապրող անհատ ռամկավարների, ռամկավարական կառույցների գործունեությունը, համակարգել գաղութների միջեւ աշխատանքները, որպեսզի նրանք էլ կուսակցության պրոյեկտներին ու ծրագրերին մաս կազմեն: Խորհուրդն ունի գործադիր մարմին. 6 հոգի արտասահմանից, 5` Հայաստանից:

 

Անդրադառնալով կուսակցության մեջ ծագած խնդիրներին ու պառակտումներին ՌԱԿ վաստակաշատ գործիչ Արշավիր Գյոնջյանը հիշեց վերջին 50 տարվա ընթացքում ՌԱԿ-ը ծրագրած բազմաթիվ նախագծերը, որոնք հասել են բաղձալի արդյունքի: «Այդ ծրագրերով, սփյուռքի բոլոր կառույցներով եւ կենտրոնական թերթերով հակակշիռ ունենք, որովհետեւ դրանք կերտողները մենք էինք: Իսկ այդ բարձր մակարդակը որոշ մարդիկ իջեցրին ցածր մակարդակի: Ամեն ինչ արեցինք, որ վերադառնան, միանան, մեզ հետ բարձրանան, բայց չհամաձայնվեցին», ասաց Գյոնջյանը` նկատի ունենալով Հայաստանում եւ սփյուռքում որոշ մարդկանց:

 «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Արմենական-ՌԱԿ կուսակցության նորընտիր ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ անդրադառնալով խնդրին նկատում է, որ ՌԱԿ-ում վերջին խնդիրներն առաջացան 2003-ի ընտրություններից հետո, երբ նախընտրական լավ ծրագիր պատրաստած կուսակցությունը չկարողացավ հաղթել: «Կուսակցությունը մեծ հուսախաբություն ապրեց, որի արդյունքում ներքին իշխանափոխություն տեղի ունեցավ: Երկար ժամանակ տվեցինք այդ մարդկանց, որպեսզի կարողանան կուսակցության նավը առաջ տանել, հետո սկսվեց ներքին գզվռտոցը, երեքից մեկը մնաց: Եւ այդ մեկը հիմա իր անձնական շահի, ապրուստի համար է օգտագործում կուսակցական շիրման: Նման երեւույթներ հայաստանյան քաղաքական կյանքն առաջին անգամ չէ որ տեսնում է: Ռամկավար ազատական կուսակցության պատմության մեջ չեք տեսնի նման գռեհկացում: Համենայն դեպս, չարժե այդ անձնավորությանն այդքան անադրադառնալ», ասաց Ավետիքյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների ու սփյուռքում բողոքի մեծ ալիքի կապացությամբ Արշավիր Գյոնջյանը նկատեց. «Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը հստակ է: Հայաստանը չի կարող լճացած եւ քարացած հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Պետք չէ վախենալ Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու, քայլ անելու կապակցությամբ: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ լճացումից խուսափելու համար: Մյուս կողմից հարաբերություններում պետք է լինենք զգոն, ուշադիր», ասաց Գյոնջյանը: Սփյուռքահայ գիտնականն անդրադարձավ նաեւ իրենց անհանգստացնող մտահոգություններին: «Երկու կետ կա, որ մեզ մտահոգում է: Նախ պետք է հստակ ասենք, որ ցեղասպանության հարցն անժամանցելի եւ անվիճարկելի է: Այդ կապակցությամբ պետք է քայլերն այնպես կազմակերպել ու իրականացնել, որ դժվարության չհանգի այն խոշոր շարժումը, որ գոյություն ունի սփյուռքում եւ Հայաստանում՝ պետությունների ճանաչման իմաստով: Մեր հողային պահանջները նույնպես անժամանցելի են, մենք բավարարված ենք, որ պետության գլխավոր պատասխանատուները նույնքան մտահոգ են, որ մենք մեկ վայրկյան իսկ չենք վարանում, որ նրանք պատասխանատվությամբ կմոտենան ե՛ւ այդ, ե՛ւ ցեղասպանության ճանաչման խնդրին, ու մեր ճանապարհի վրա դժվարություններ, տեղատվություններ չեն լինի»:

Սփյուռքում Հայ հեղափոխական դաշնակցության իրականացրած բողոքի ակցիաները Գյոնջյանն անվանեց ամբոխավարություն: ՌԱԿ մամուլի դիվանապետ Հակոբ Վարդիվառյանն էլ ասաց. «Շատ լավ գիտակցում ենք, որ գոռգոռալը որեւէ արժեք չունի: Անհանգստանում ենք, որ այս կերպ խզում կստեղծվի սփյուռքահայության եւ Հայաստանի միջեւ: Այդ վտանգը կա: Մեր կուսակցությունը հավասարակշռության խախտման վտանգ է տեսնում: Չպետք է թուլացնել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապերը»:

Category: News | Added by: Ari-Tun
Views: 653 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Search

 
Best / News
 
Copyright © 2008-2009"Website builderuCoz By Narek"