""

 

Welcome To Otarutyun.net | Login
 
 

Our Poll

Ov Klini Vorogayt 2 i Meji Jokere?
Total of answers: 484

 

Statistics

Total online: 2
Guests: 2
Users: 0
Current Position

N
A
R
E
K
Main » Files » News

Հրատարակված է Հոկտեմբեր 01, 2009
07.10.2009, 15:28
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ «ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ» ՆՈՐՄԱԼԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՐԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
  •  «Ազգը» նախորդ համարում անդրադարձել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հանդիպումներին: Երեկ թուրքական թերթերը վերստին արծարծեցին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ հանդիպումների հարցը, հայտնելով մինչ այդ շրջանցվող մանրամասները: Խոսքը տվյալ դեպքում «Միլիեթի» եւ «Զամանի» մասին է: Այս երկու թերթերն էլ նշում են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հանդիպելով Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հետ, պետքարտուղար Քլինթոնը այս երկու նախարարներին ասաց. «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը պետք է իրականացվի առանց նախապայմանների եւ ընդունելի ժամկետում»:

    Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հետ հարաբերությունների գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշեց, որ երկկողմ հարաբերությունների նորմալացումը դժվարություններ է հարուցում երկու երկրների կառավարություններին, ապա եւ ավելացրեց. «Սակայն այս հարցը չպետք է պայմանավորվի ուրիշ խնդիրներով, այլ պետք է շարունակել բռնած գիծը: Կարծում ենք, Թուրքիայի նախագահի Հայաստան այցին ի պատասխան ֆուտբոլային հաջորդ հանդիպման համար (ՀՀ նախագահ Սարգսյանի) Թուրքիա մեկնելը ցանկալի իրողություն է: Դա կլինի դրական ազդանշան եւ կապացուցի երկու երկրների մերձեցման պատրաստակամությունը»:

Category: News | Added by: Ari-Tun
Views: 689 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Search

 
Best / News
 
Copyright © 2008-2009"Website builderuCoz By Narek"